Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Թեստեր

Թեստ. «ունե՞ք արդյոք նևրոզ»

Թեստ. «ունե՞ք արդյոք նևրոզ»

Պատասխանեք հարցերին և դատողություններին «այո» կամ «ոչ»: 

1.Ներքին լարվածություն ունեմ։

2.Ինչ- որ հարցում հաճախ այնպես եմ խորասուզվում, որ չեմ կարողանում քնել։

3.Ինձ թվում է, որ հեշտ խոցելի եմ։

4.Անծանոթ մարդու հետ դժվարությամբ եմ խոսքի բռնվում։

5.Հաճախ, առանց պատճառի, առաջանում է անտարբերության և հոգնածության զգացում։

6.Ինձ մոտ հաճախ այնպիսի զգացողություն է, որ մարդիկ ինձ խիստ վշտացնում են։

7.Հաճախ հետապնդում են կպչուն մտքեր, որոնք գլխից դուրս չեն գալիս, չնայած փորձում եք ազատվել նրանցից։

8.Ես բավականին նյարդային եմ։

9.Ինձ թվում է, որ ինձ ոչ ոք չի հասկանում։

10.Ես բավականին ջղագրգիռ եմ։

11.Եթե իմ դեմ տրամադրված չլինեին, ապա գործերս ավելի հաջող կընթանային։

12.Սրտին շատ մոտ եմ ընդունում տհաճությունները և երկար չեմ կարողանում ազատվել դրանցից։

13.Ինձ անհանգստացնում է նույնիսկ հնարավոր անհաջողության մասին միտքը։

14.Շատ տարօրինակ և անսովոր ապրումներ եմ ունեցել։

15.Լինում է, որ առանց նկատելի պատճառների տխրում կամ ուրախանում եմ։ 

16.Ողջ օրվա ընթացքում ես երազում և երևակայում եմ ավելի, քան պետք է։

17.Հեշտ է փոխել տրամադրությունս։

18.Հաճախ եմ ինքս իմ հետ պայքարում` ամոթխածությունս թաքցնելու համար

19.Կուզեի լինել այնպես երջանիկ, ինչպիսին թվում են այլ մարդիկ։

20.Երբեմն դողում եմ և դողի նոպաներ եմ զգում։

21.Հաճախ է փոխվում տրամադրությունս` կախված լուրջ պատճառից կամ առանց նրա։

22.Հաճախ սարսափի զգացողություն ունեմ` նույնիսկ իրական վտանգի բացակայության դեպքում։

23.Քննադատությունը կամ նկատողությունն ինձ խոցում են։

24.Ժամանակ առ ժամանակ այնքան անհանգիտ եմ լինում, որ չեմ կարողանում տեղում հանգիստ նստել։

25.Երբեմն չափից շատ եք անհանգստանում մանրուքների համար։

26.Հաճախ եմ դժգոհում։

27.Ինչ-որ հանձնարարություն կամ աշխատանք կատարելիս դժվարությամբ եմ կենտրոնանում։

28.Անում եմ այնպիսի քայլեր, որոնց համար հետո զղջում եմ։

29.Մեծամասամբ ես երջանիկ եմ համարում ինձ։

30.Բավականաչափ վստահ չեմ ինքս ինձ վրա։

31.Երբեմն ինձ իսկապես անպետք եմ զգում։

32.Հաճախ ինձ շատ տհաճ եմ զգում։

33.Շատ եմ ինքս ինձ վերլուծում։ 

34.Ես տառապում եմ թերարժեքության  զգացումից։

35.Երբեմն ցավում է ողջ մարմինս։

36.Երբեմն ինձ ընկճված եմ զգում։

37.Նյարդերիս հետ ինչ որ բան այն չէ։

38.Ծանոթության ժամանակ դժվարությամբ եմ կարողանում խոսակցությունը շարունակել։

39.Ինձ համար ամենածանր պայքարն ինքս ինձ հետ պայքարն է։

40.Երբեմն զգում եմ, որ դժվարությունները մեծ են ու անհաղթահարելի։

 

Արդյունքների մշակում: Պետք է հաշվել հաստատ պաատասխանները, եթե 24 միավորից ավելի է, դա խոսում է նևրոզի մեծ հավանականության մասին: 

Եվս մեկ անգամ ընդգծենք, որ մեթոդիկան լոկ նախնական և ընդհանուր տվյալներ է տալիս: Վերջնական եզրակացություն կարելի է անել միայն անձին մանրամասն քննելուց հետո: Նևրոզի առաջացմանը սովորաբար նախորդում է ջղագարության առաջացման գործընթացը: Ջղագարությունը զգացմունքային անկայունության վիճակ է, որը կարող է հանգեցնել նևրոզի և անձի վարքում նևրոտիկ միտումների: 

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

20.04.2013

Հարգելի Արման, բարև Ձեզ, խոսքը վերաբերում է "այո"-ների քանակին։

Arman

19.04.2013

knereq isk miavorner@ inchpes en goyanum ete nshvac che te <<ayo>>-n ev <<voch>>-@ qani miavor en

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ